Դատարանը մեր վստահորդ Ա.Պ.-ի նկատմամբ կիրառեց տնային կալանք խափանման միջոցը

The-court-applied-the-measure-of-home-arrest

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, քննելով մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի վստահորդ, ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ա.Պ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, մերժեց այն՝ խափանման միջոց ընտրելով տնային կալանքը:

Շնորհակալ ենք դատավոր Մարտին Արզումանյանին՝ հերթական անգամ օրինակելի դատավարություն անցկացնելու և արդարացի դատական ակտ կայացնելու համար: Նման դատավորների շնորհիվ աստիճանաբար ձևավորվում է պրակտիկա, որ անձին կալանավորելը պետք է ծայրահեղ միջոց լինի: