Քրեական հետապնդումը դադարեցվել, իսկ պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումը՝ վերացվել է

the-criminal-prosecution-has-been-terminated

Քրեական հետապնդումը դադարեցվել, իսկ պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումը՝ վերացվել է

Մոտ վեց ամիս տևած քրեադատավարական գործընթացներից հետո «LSA» փաստաբանական գրասենյակի վստահորդ Ա.Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթի կեղծման օժանդակություն) և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծառայողական լիազորությունների օգտագործմամբ խարդախություն) հարուցված քրեական հետապնդումը արդարացման հիմքով դադարեցվել է, իսկ պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումը՝ վերացվել: Մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի հետևողական աշխատանքը ի […]
Կարդալ ավելին
professional-defense

Արհեստավարժ պաշտպանություն, սկզբունքային դատավոր և մեղադրյալին կալանավորելու մերժված միջնորդություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անցման դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթով մեր վստահորդ, հիշյալ նախարարության ստորաբաժանման ղեկավար Ա.Ղ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը դատարանի 01.02.2024թ. որոշմամբ մերժվել է և մեղադրյալի նկատմամբ ընտրվել է «տնային կալանք» խափանման միջոցը:
Կարդալ ավելին
victory-over-the-administrative-body-the-cadastre-committee-was-wrong

Հաղթանակ վարչական մարմնի դեմ: Կադաստրի կոմիտեն սխալ էր

Երկարատև իրավական վեճերից հետո վերջապես ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է մեր բողոքը և արձանագրել, որ կադաստրի մարմնի կողմից հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի սխալ պետական գրանցման հետևանքով այդ հողամասի հարևանությամբ բնակվող անձանց իրավունքների խախտման փաստը պետք է քննվի դատարանի կողմից և նրանք ունեն տվյալ գրանցումը վիճարկելու իրավունք, անկախ նրանից այդ հողամասի նկատմամբ կիրառելի՞ են ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները, թե ոչ:
Կարդալ ավելին
victory-against-an-insurance-company

Հաղթանակ ապահովագրական ընկերության դեմ

Մեր փաստաբանի հմուտ ջանքերի շնորհիվ վթարի հետևանքով պատճառված վնասի ապահովագրական հատուցման փուլում վարորդի մեղավորության վերաբերյալ փորձագետի եզրակացությունը դատական կարգով բեկանվել ու նոր փորձագիտական եզրակացությամբ հռչակվել է մեր վստահորդ Ա.Կ-ի անմեղությունը, ով առաջիկայում կստանա կրած վնասների ապահովագրական հատուցում:
Կարդալ ավելին
a-new-victory-in-a-labor-dispute

Նոր հաղթանակ աշխատանքային վեճով

Շուրջ երկու տարի տևած դատական քննության արդյունքում «LSA»-ի փաստաբան Էդգար Այվազյանի գրագրետ մարտավարության և արդյունավետ դատական պաշտպանության շնորհիվ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարեց մեր վստահորդ Ա.Մ-ի հայցն ընդդեմ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի՝ հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին:
Կարդալ ավելին
Illegitimacy actions of the border troops

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ապօրինի գործողությունները դատարանի կողմից ճանաչվեցին ոչ իրավաչափ

«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Տաթևիկ Մալխասյանի ջանքերով ՀՀ վաչական դատարանը իր 30.11.2023 թ.-ի վճռով արձանագրել է մեր վստահորդ Ա.Բ.-ի և իր ընտանիքի անդամների նկատմամբ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ակնհայտ ապօրինի գործողությունների ոչ իրավաչափ լինելու հանգամանքը:
Կարդալ ավելին