«Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության վստահորդ, սպանության համար դատապարտված Դ. Հ. -ն պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց

«Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության վստահորդ, սպանության համար դատապարտված Դ. Հ. -ն պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց

Այսօր «Էլ Էս Էյ» փաստաբանական գրասենյակի (Էդգար Այվազյանի) վստահորդ, սպանության համար դատապարտված Դ. Հ.-ն պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Կարդալ ավելին

Կիբերանվտանգություն և անձնական տվյալների պաշտպանություն

Ժամանակակից թվային դարաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների տարածումն ու զարգացումն էական ազդեցություն են ունենում մեր առօրյա կյանքի վրա։ Համացանցի, սոցիալական մեդիայի, առցանց բանկային ծառայությունների, էլեկտրոնային փոստի և այլ թվային հարթակների լայնածավալ օգտագործման արդյունքում անձնական տվյալների պաշտպանությունը դարձել է առաջնահերթ խնդիր։ Կիբերանվտանգությունը վերաբերում է այն մեթոդներին, տեխնոլոգիաներին և պրակտիկաներին, որոնք ուղղված են թվային տեղեկատվության պաշտպանությանը կիբերհարձակումներից, տվյալների արտահոսքից և չարտոնված հասանելիությունից։
Կարդալ ավելին

Հաղթանակ ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր պաշտպանյալի գործով. արարքը վերաորակվեց ոչ մեծ ծանրության հանցագործության

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող թիվ ԵԴ1/1267/01/24 քրեական գործով մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի պաշտպանյալ Ն.Հ.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցագործության, այն է՝ ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Կարդալ ավելին

Ծանր և առանձնապես ծանր հանցանքների մեջ մեղադրվող մեր պաշտպանյալի նկատմամբ Դատարանը կիրառեց վարչական հսկողություն

Դեռևս 2024թ. դեկտեմբերի 17-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, քննարկելով ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող, մեր գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանի և Էդգար Այվազյանի վստահորդ Ա.Ղ.-ի նկատմամբ կիրառված կալանքը վերահաստատելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, մերժել էր այն և նրա նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոցների՝ այդ թվում տնային կալանքի, համակցություն:
Կարդալ ավելին

LSA գրասենյակի հաղթանակների շարքի շարունակությունը. ևս 2 մեղադրյալներ ազատվեցին կալանքից

Ինչպես արդեն հայտնել էինք 2024 թվականի հունիսից մինչև նոյեմբեր ամիս ընկած տարբեր ժամանակահատվածներում մեր գրասենյակ էին դիմել միևնույն քրեական վարույթով անցնող թվով 4 օտարերկրյա քաղաքացիներ, որոնց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել էր այլընտրանքային խափանման միջոցով՝ նրանց պաշտպանությունը մեր փաստաբանների կողմից ստանձնելուց օրեր անց: (https://www.lsa.am/hy/a-series-of-victories-for-lsa-detention-of-4-defendants-replaced-by-alternative-preventive-measures/)
Կարդալ ավելին

Առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվողմեր վստահորդն ազատվեց կալանքից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբաններ Անդրանիկ Մնացականյանի և Էդգար Այվազյանի վստահորդ Ե.Բ.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործության, այն է՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության, նախաքննություն իրականացրած քննիչի և հսկողություն իրականացնող դատախազի ցուցաբերած օբյեկտիվ մոտեցման շնորհիվ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացվել է և որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Կարդալ ավելին