Քրեական գործ

A-person-accused-of-committing-an-especially-serious-crime

Կալանքից ազատվել է առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձը

Ծանրացուցիչ հանգամանքներում սպանության մեջ մեղադրվող մեր պաշտպանյալ Ա.Ա.-ն ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 23.01.2024թ. որոշմամբ ազատ է արձակվել կալանքից և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով: Դրական է, որ թեկուզ դանդաղ տեմպերով, բայց դատաիրավական համակարգի մշակույթ է ներթափանցում այն կարևորագույն մոտեցումը, որ մեղսագրվող արարքի ծանրությունը ինքնին խոչընդոտ չէ դատական պաշտպանության իրավունքի իրացման փուլում անձին ազատության մեջ պահելու համար:
Կարդալ ավելին
The-Anti-Corruption-Court-of-the-RA-rejected-the-motion

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժեց մեր վստահորդի նկատմամբ ներկայացված կալանավորման միջնորդությունը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արաբկիր թաղապետարանի ենթադրյալ չարաշահումների գործով անցնող, ծանր հանցագործության մեջ մեղադրվող (առանձնապես խոշոր չափերի խարդախության) մեր վստահորդ Հ.Գ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը:
Կարդալ ավելին
The-Latest-Victory-of-the-LSA-Law-Office

LSA գրասենյակի հերթական հաղթանակը, կալանքը փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցով

2024 թվականի հուլիս ամսին մեզ էր դիմել մեղադրյալ Ա.Հ.-ն իր դեմ քննվող քրեական գործի շրջանակներում իր շահերի պաշտպանությունը ստանձնելու համար։
Կարդալ ավելին

Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մեր վստահորդ Բ.Բ.-ի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոցների համակցություն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Բ.Բ.-ին 2024 թվականի հոկտեմբերի 11-ին մեղադրանք է ներկայացվել 3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ծանր, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջին ծանրության հանցագործությունների, այն է՝ պաշտոնատար անձի կողմից հովանավորչության համար կաշառք ստանալու և պաշտոնատար անձի կողմից շենքի կամ շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոց չձեռնարկելու համար:
Կարդալ ավելին
The-court-rejected-the-request

Դատարանը մերժեց մեր վստահորդ Ի.Մ.-ի նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությունը

Մեր վստահորդ Ի.Մ.-ի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ երկու դրվագներով: Առաջադրված մեղադրանքները ձևական փոխելուց հետո վարույթն իրականացնող մարմինը կրկին կալանավորման ակնհայտ անհիմն միջնորդություն էր ներկայացրել:
Կարդալ ավելին

Դատարանը մերժեց մեր վստահորդ Շ.Կ-ի կալանավորման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը:

2024 թվականի հոկտեմբերի 7-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժեց մեր վստահորդ Շ.Կ.-ի նկատմամբ քննիչի կողմից ներկայացված կալանավորման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը, ով մեղադրվում էր կեղծ փաստաթղթերով ՀՀ սահմանը հատելու մեջ:
Կարդալ ավելին