Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի վերաբերյալ քրեական գործով զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատարանի կողմից փոփոխվեց, և մեղադրյալը ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանը վերջին ամիսներին ստանձնել էր 2023թ. հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված «զինվորական կացարանում» հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրյալ, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանի պաշտպանությունը: