Նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ենթադրվող երկու կոռուպցիոն հանցանքների դեպքերի առնչությամբ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով դատախազը կայացրեց արդարացման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումներ՝ այսպիսով արդարացնելով մեր վստահորդին

  • Գլխավոր
  • Քրեական գործ
  • Նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ենթադրվող երկու կոռուպցիոն հանցանքների դեպքերի առնչությամբ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով դատախազը կայացրեց արդարացման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումներ՝ այսպիսով արդարացնելով մեր վստահորդին
the-prosecutor-decided-not-to-prosecute-two-corruption-cases

14.05.2024թ. ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ էր նախաձեռնվել նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման ու դրանցով համայնքին էական գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքերի կապակցությամբ:

Հիշյալ քրեական վարույթի օրինականությունը հսկող դատախազի կողմից 01.08.2024թ. և 23.08.2024թ. կայացվել են մեր վստահորդի նկատմամբ արդարացման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրան վերագրվող արարքները նրա կողմից կատարված չլինելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով:

Այսպիսով՝ մեր վստահորդը մինչդատական քրեական վարույթի շրջանակում արդարացվել է ամբողջությամբ: