Կալանքից ազատվել է առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձը

  • Գլխավոր
  • Գործեր
  • Կալանքից ազատվել է առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձը
a-person-accused-of-committing-an-especially-serious-crime-has-been-released-from-customization

Ծանրացուցիչ հանգամանքներում սպանության մեջ մեղադրվող մեր պաշտպանյալ Ա.Ա.-ն ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 23.01.2024թ. որոշմամբ ազատ է արձակվել կալանքից և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով:

Դրական է, որ թեկուզ դանդաղ տեմպերով, բայց դատաիրավական համակարգի մշակույթ է ներթափանցում այն կարևորագույն մոտեցումը, որ մեղսագրվող արարքի ծանրությունը ինքնին խոչընդոտ չէ դատական պաշտպանության իրավունքի իրացման փուլում անձին ազատության մեջ պահելու համար: