«Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության վստահորդ, սպանության համար դատապարտված Դ. Հ. -ն պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց

«Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության վստահորդ, սպանության համար դատապարտված Դ. Հ. -ն պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց

Այսօր «Էլ Էս Էյ» փաստաբանական գրասենյակի (Էդգար Այվազյանի) վստահորդ, սպանության համար դատապարտված Դ. Հ.-ն պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Կարդալ ավելին

Հաղթանակ ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր պաշտպանյալի գործով. արարքը վերաորակվեց ոչ մեծ ծանրության հանցագործության

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող թիվ ԵԴ1/1267/01/24 քրեական գործով մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի պաշտպանյալ Ն.Հ.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցագործության, այն է՝ ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Կարդալ ավելին

Ծանր և առանձնապես ծանր հանցանքների մեջ մեղադրվող մեր պաշտպանյալի նկատմամբ Դատարանը կիրառեց վարչական հսկողություն

Դեռևս 2024թ. դեկտեմբերի 17-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, քննարկելով ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող, մեր գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանի և Էդգար Այվազյանի վստահորդ Ա.Ղ.-ի նկատմամբ կիրառված կալանքը վերահաստատելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, մերժել էր այն և նրա նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոցների՝ այդ թվում տնային կալանքի, համակցություն:
Կարդալ ավելին

LSA գրասենյակի հաղթանակների շարքի շարունակությունը. ևս 2 մեղադրյալներ ազատվեցին կալանքից

Ինչպես արդեն հայտնել էինք 2024 թվականի հունիսից մինչև նոյեմբեր ամիս ընկած տարբեր ժամանակահատվածներում մեր գրասենյակ էին դիմել միևնույն քրեական վարույթով անցնող թվով 4 օտարերկրյա քաղաքացիներ, որոնց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել էր այլընտրանքային խափանման միջոցով՝ նրանց պաշտպանությունը մեր փաստաբանների կողմից ստանձնելուց օրեր անց: (https://www.lsa.am/hy/a-series-of-victories-for-lsa-detention-of-4-defendants-replaced-by-alternative-preventive-measures/)
Կարդալ ավելին

ՀՀ վարչական դատարանում նոր քննության արդյունքներով մեր կողմից ներկայացված հայցը բավարարվեց

Նախկինում հայտնել էինք ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մեր գրասենյակի կողմից  ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել է և գործն ուղարկել նոր քննության:
Կարդալ ավելին

Ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր վստահորդն ազատվեց կալանքից

2024 թվականի դեկտեմբեր ամսին մեր գրասենյակ էր դիմել մեղադրյալ Շ.Ս.-ն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իր վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակներում իր շահերի պաշտպանությունը ստանձնելու համար։ Նախքան մեր գրասենյակ դիմելը քրեական վարույթով Շ.Ս.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված ծանր հանցագործության, այն է՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից […]
Կարդալ ավելին